Hírek
«Քայլ դեպի տուն» 2025
2025 թվականի հուլիսին Հունգարիայում բնակվող հայ երիտասարդների մի խումբ մասնակցեց «Քայլ դեպի տուն» ամենամյա կրթական և մշակութային ծրագրին՝ երկու շաբաթ տևողությամբ, որը տեղի է ունենում Հայաստանում և կազմակերվում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։ Ծրագիրը ամեն տարի հնարավորություն է ընձեռում Հունգարիայի հայ երիտասարդներին մասնակցելու ծրագրի երեք փուլերից մեկին, որոնք տեղի են ունենում հունիսին, հուլիսին կամ օգոստոսին։
Ծրագրի շրջանակում երիտասարդները մասնակցում են հայերենի դասընթացների(արևելահայերեն և արևմտահայերեն), սովորում են հայկական երգեր և պարեր, այցելում են թանգարաններ և պատմական վայրեր, հանդիպում պետական, հասարակական, մշակութային ու գեղարվեստական գործիչների հետ, ինչպես նաև մասնակցում են սպորտային միջոցառումների։






Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
ՀՀ Անկախության 34-ամյակը Բուդապեշտում
Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտի Ակադեմիա 1 հասցեում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը, Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայի Հայ Ինքնավարության նախագահ պարոն Ցարան Իշտվանը։
Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև 2025 թ․-ի «Արարատ-հանուն հայության» մրցանակի հանձնման արարողությունը։ Հայ Ինքնավարության Ընդհանուր Ժողովի 2025 թ․-ի որոշման համաձայն այս տարի «Արարատ-հանուն հայության» մրցանակը հանձնվեց պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչին։ Պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչը ճանաչված վիրաբույժ է, ով հայ համայնքում իր անմնացորդ աշխատանքի համար նշանակվել է որպես Հունգարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Նա չափազանց ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հունգարիայում ապրող հայ համայնքի կյանքին՝ ներկայացնելով համայնքի շահերը, անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերում բոլոր ոլորտներում և զարգացնում մայր հայրենիքի և հունգարահայ համայնքի միջև հաստատված փոխհարաբերությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում նա ֆինանսապես բազմիցս աջակցել է հայ համայնքի աշխատանքներին, օգնություն ցուցաբերել կարիքավոր հայրենակիցներին։
Միջոցառմանը իրենց ելույթի խոսքով հանդես եկան Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը։ Միջոցառումը վարեցին Ֆլորա Համբարձումյանը և Լաուրա Լիբորը։
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ՀԱՒՔ ազգագրական պարի խումբը, Իռենա Մարտիրոսյանը (դաշնամուր), Լուսինե Մարտիրոսյանը (վոկալ), Դիանա Ասրյանը (դաշնամուր)։ Միջոցառման գեղարվեստական մասին հաջորդեց հյուրասիրություն։










Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
AFAGG Armenia մարմնամարզության մանկական խմբերը մասնակցեցին Բուդապեշտում կայացող EU Championships 2025-ին
Սեպտեմբերի 20-21-ը Բուդապեշտ, Հունգարիայում, Հայաստանի AFAGG թիմը (Federation of Aesthetic Group Gymnastics) մասնակցեց 2025 թվականի Եվրոպական Առաջնությունում՝ մի քանի կատեգորիաներում ապահովելով գերազանց տեղեր։
1. Հայաստան թիմ — առաջին տեղ 10-12 տարեկան
2. Լույս թիմ — երկրորդ տեղ 8-10 տարեկան
3. Հաղթանակ թիմ — երրորդ տեղ 8-10 տարեկան
4. Արևիկ թիմ — երրորդ տեղ 6-8 տարեկան
Շնորհավորում ենք մեր աղջիկներին արժանի հաղթանակների կապակցությամբ և մաղթում ենք նրանց հաջողություններ իրենց կարիերաներում։
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Ամառային ճամբար
Հունիսի 11-15 կայացել է ամառային ճամբար Հունգարիայում բնակվող հայ երեխաների համար։ Այս տարի ճամբարին միացան նաև Արտաշատից չորս աշակերտ իրենց ուղեկցորդի հետ։ Ճամբարը մեկնարկվեց Բալատոնի ափից, այնուհետև երեխաներին տեղափոխեցին Կաբոկա ճամբարային տարածք։ Ճամբարի շրջանակներում երեխաների համար անց կացվեցին մի շարք ծրագրեր՝ ժամացային, մշակութային և ուսուցողական։



Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
-
Hírek3 տարի agoՀունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
-
Hírek2 տարի agoՀուլիսի 26-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
Hírek3 տարի agoՀայկական Սուրբ Ծնունդ
-
Hírek3 տարի agoՔայլ դեպի տուն
-
Hírek2 տարի ago«Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացման մասին
-
Hírek3 տարի agoԵրևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:
-
Hírek2 տարի agoՀունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը
-
Hírek3 տարի ago2023թ․-ի «Ուրարտու» թատրոնի առաջին ներկայացումը
