Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102
Connect with us

Hírek

Հայկական ընտանեկան օր Բուդապեշտում

Published

on

Այս տարի հայկական ընտանիքին նվիրված օրվա խնջույքը համընկավ Երեխաների պաշտպանության օրվա հետ։ Այս տարի մասնակիցների թիվը ռեկորդային էր, խնջույքը ուղեկցվում էր համեղ խորտիկներով, դեմքի նկարչությամբ, հեքիաթային կերպարներով, բազմաթիվ խաղերով, երաժշտությամբ և հայկական պարով։ Մեր հյուրերի թվում էին նաև Արցախից բռնի տեղահանված և Հունգարիա եկած ընտանիքները և նրանց երեխաները։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակին Նիկողոս Հակոբյանին, XVIII. շրջանի Հայկական ինքնավարությանը, Հայ Մշակույթի Հիմնադրամին, Հայկական Երիտասարդական Ասոցիացիային, Կիսպեշտի Հայկական Ինքնավարությանը, քաղցրավենիքների համար՝ Մառլենկաին, դեմքի նկարչության՝ Կոբանիայի Հայկական ինքնավարությանը, բեմի և երաժշտական ​​ծրագրի համար՝ Ուրարտու Հայկական թատրոնին, Հայկական Մշակութային Կենտրոնին և Տրանսիլվանիայի Հայկական Մշակութային Կենտրոնին։ Հատուկ շնորհակալություն մասնակիցներին։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Published

on

Հունիսի  5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ): Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հայկակ Արշամյանը զբաղեցնում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա տեղեկացրել է, որ ավարտում է պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:

 

May be an image of text

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Ընտանեկան պիկնիկ Բոկայ այգում

Published

on

Հունիսի 1-ին Բոկայ այգում՝ Բուդապեշտի 18-րդ թաղամասում, երեխաների պաշտպանության օրվան նվիրված կազմակերպվեց ընտանեկան պիկնիկ։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի  երեխաների պաշտպանության օրը նշել Բոկայ այգում, որտեղ հավաքվում են հայերը՝  Հունգարիայի տարբեր մասերից։

Երեխաների համար կազմակերպվել էին մի շարք ծրագրեր և խաղեր։ Ելույթ ունեցան ՀԱՒՔ պարային խումբը, Նելսոն Ստեփանյանը, Ուրարտու թատերախմբի դերասանները, Նուռ երաժշտական խումբը։

 

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Հայկական “Լավ Էլի” ալտերնատիվ ֆոլկ-ռոք խումբը ելույթ ունեցավ Բուդապեշտում

Published

on

Մայիսի 24–ին, ժամը 17:00-ին, Բուդապեշտի Էրժեբետ հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված «Լավ Էլի» ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբը։ Ելույթը տեղի ունեցավ «Հայ-կորեական օրերի» շրջանակում՝ Հունգարիայի երկու ազգային փոքրամասնություններին նվիրված փառատոնի եզրափակիչ օրը։ Բազմազգ հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց խմբին, որն, իր հերթին, երգերից յուրաքանչյուրը նվիրեց համերգին ներկա տարբեր ազգերին։

Ելույթից մի քանի օր առաջ Հայկական մշակույթի կենտրոնում «Լավ Էլի»-ն հանդիպում էր ունեցել Բուդապեշտի հայ երիտասարդների հետ։ Երեկոն անցել էր հարց ու պատասխանով, երիտասարդների և խմբի անդամների միջև երգերի բառերի քննարկումներով և ակուստիկ կարճ ելույթով։

«Լավ էլի»-ն հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբ է՝ Հայաստանի ամենահայտնի ռոք խմբերից մեկը։ Հիմնադրվել է 1996 թ․–ին` Վանաձորում։ Գրեթե 30 տարվա հարուստ պատմությամբ «Լավ Էլի»–ն համատեղում է արևմտյան ռոքը ինքնատիպ, հայկական հնչողության հետ։ Խմբի ալբոմները դարձել են հայկական անդերգրաունդի անբաժանելի մասը։ «Լավ Էլին» թողարկել է այնպիսի դասական դարձած հիթեր, ինչպիսիք են՝ «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը», ինչպես նաև նոր սիրված երգեր, այդ թվում՝ «Անձրևաշուն», «Արևին, Արևին» և «Մեր հանդիպման օրը»: Խմբի բազմաթիվ երգեր տեղ են գտել ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Հիմնադիրներն են Մհեր Մանուկյանը և Գոռ Մխիթարյանը՝ վանաձորյան նախկին «ՍՆԷՔ» (Սիրո Նեոէկզիստենցիալիստական Քրեստոմատիա) խմբի անդամները՝ հրավիրելով վանաձորյան «ԱԼՔ» խմբից Դավիթ Գրիգորյանին (թմբուկ) և Ալեքս Ավետիսյանին (բաս կիթառ/ վոկալ), որին հետագայում փոխարինեց կրկին «ԱԼՔ»-ից Վահե Տերտերյանը։

1997թ․ թողարկվեց «Լավ Էլիի» «Առաջին ԼԱՎ ալբոմը», որն ընդգրում էր 21 երգ՝ 10-ը անգլերեն, 11-ը՝ հայերեն։ 1998-ին թողարկվեց հաջորդ՝ «Էսսեներ» ալբոմը։ Ալբոմները մեծ հաջողություն ունեցան, հեռարձակվեցին հայկական տարբեր ռադիոկայաններով, իսկ մի քանի երգեր տևական ժամանակ տեղ զբաղեցրեցին ռադիոկայանների հիթ շքերթներում։ Խմբի ճանաչվածությունն աճեց համերգների և հեռուստատեսային ելույթների միջոցով։ Այնուամենայնիվ, խումբը դադար առավ 1999-ին, իսկ մասնակիցները զբաղվեցին իրենց անհատական նախագծերով։ Վերամիավորումը տեղի ունեցավ 2004-ին, և «Լավ Էլի»–ն ամերիկյան «Pomegranate Music» ընկերության հետ ձայնագրեց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հարթակներում և դարձավ երկպագուների սիրելին։

2011-ին «Լավ Էլին» կրկին վերադարձավ երաժշտական ասպարեզ նոր կազմով․ Մհեր Մանուկյան, Բագրատ Ազնաուրյան (կիթառ, օժանդակ վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս), Շողեր Մանուկյան (թավջութակ)։ «Լավ Էլի»-ն ստուդիա վերադարձավ 2018-ին և ձայնագրեց «Անձրևաշուն» ալբոմը, որը թողարկվեց թվային ֆորմատով և լայն ճանաչում գտավ հայաստանյան հասարակությունում։ Ալբոմից հետո խումբը հրապարակեց նաև «Արևին, Արևին» սինգլը՝ անիմացիոն հոլովակի տեսքով՝ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ։

2019-ին՝ Երևանի «Այրարատ» կինոթատրոնում «Լավ Էլի» և «Բամբիռ» խմբերը համատեղ համերգ տվեցին, որը տեղական լրատվամիջոցները բնորոշեցին որպես «տարվա ռոք-համերգ»։ 2022–ին «Լավ Էլին» և «Բամբիռը» ևս մեկ անգամ համատեղ ելույթ ունեցան՝ հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ լցնելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Խումբն ակտիվ համերգներ է տալիս և այժմ աշխատում է իր երկար սպասված հաջորդ ալբոմի վրա։

Ներկա կազմն է՝ Մհեր Մանուկյան (կիթառ/վոկալ), Գոռ Մխիթարյան (կիթառ/վոկալ) Գոռ Թադևոսյան (էլեկտրոկիթառ, բեք-վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս կիթառ), Նարեկ Թովմասյան (թմբուկ) և Շողեր Մանուկյան (թավջութակ)։

«Իրենց առաջին ելույթից քսանհինգ տարի անց «Լավ Էլին» շարունակում է հարուստ հայկական ժողովրդական ռոք երաժշտական ժառանգությունը՝ ի ուրախություն ունկնդիրների երեք սերունդների»։ — Րաֆֆի Մենեշյան, «Pomegranate Music»-ի հիմնադիր, «The Recording Academy»–ից «Գրեմմի» մրցանակաբաշխության  պաշտոնական քվեարկող, «Global Rhythm» ամսագրի թղթակից։

«Արդեն 25 տարի է՝ իրենց վերելքներով ու վայրէջքներով, երկար լռություններով ու խենթ համերգներով, իրենց հին ու լավ կամ նոր ու արդեն իսկ սիրված երգերով, «Լավ Էլին» մնում է տեղական ռոքի ռահվիրաներից մեկը։ Նրանց միակ գաղտնիքն այն է, որ նրանք սիրված են»։ — Լուսինե Ջալալյան, VNEWS Culture

 

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending