Connect with us

Hírek

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Published

on

Ապրիլի 22-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայում ՀՀ դեսպանության, Պետեր Պազմանի անվան համալսարանի և Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից։
Հուշ-երեկոյին մասնակցում էին Հունգարիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հունգարիայի գիտական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի պրոռեկտոր Վինչզե Քրիշտիանը (Vincze Krisztián), ելույթներ ունեցան Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ դոկտոր Չարան Իշտվանը (Czárán István), որից հետո գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը (Michael Hesemann) հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի արխիվներում պահվող նյութերի թեմայով բանախոսությամբ։
Իր խոսքում ՀՀ դեսպանը, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ընդգծեց պատմական փաստերի ճանաչման և դրանց հետ առերեսման նշանակությունը՝ ապագայում ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման և խաղաղ ու փոխվստահության վրա հիմնված համատեղ ապագայի կառուցման համար։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Վիեննայից հրավիրված քառյակը՝ սոպրանո Թեհմինե Շեֆերի (Tehmine Schaeffer) գլխավորությամբ։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

Կոմիտասի 155-ամյակին նվիրված միջոցառում Բուդապեշտում

Published

on

Նոյեմբերի 22-ին K. 11 մշակութային տանը կայացավ «Հավք» պարային խմբի և երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 155 ամյակին։ Միջոցառումը մեկնարկվեց Կոմիտաս Վարդապետի «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությամբ։ Բեմադրվեց հայկական ավանդական հարսանեկան ծես՝ զուգորդված պարով և երաժշտությամբ։ Կատարված երգերի մեծ մասն ընտրված էին Կոմիտաս Վարդապետի հավաքագրած հազարավոր նմուշներից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Կոմիտասի գործունեությունը և նրա կարևորագույն նշանակությունը հայկական մշակույթում։ «Հավք» պարային խումբը ներկայացրեց Կոմիտասի գրառած «Շորորը»։ Պարողները բեմ դուրս եկան գեղեցիկ հայկական տարազներով՝ հաղորդելով պարի ազգային ոգին ու գունեղությունը: Առաջին անգամ ելույթ ունեցավ «Հավք» երգչախումբը՝ Իշտվան Գարագույի գլխավորությամբ։

«Հավք» պարային համույթն ու երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի վառ անձնավորությունը՝ ի հակասություն նրա տխուր կերպարին՝ ասոցացվող 1915 թ․-ի իրադարձությունների հետ։ Միջոցառումը ամփոփվեց Կոմիտասի հետևյալ մեջբերմամբ․ «Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք»:

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Հայկական պարային միջոցառում՝ ի հիշատակ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի

Published

on

Հայկական պարեր Կոմիտասի երաժշտության ներքո։ Միջոցառմանը մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է։ Գրանցումը rendezveny@ormenyszoszolo.hu էլեկտրոնային հասցեով:

Continue Reading

Hírek

Ամփոփիչ ցուցադրություն

Published

on

2024 թ օգոստոսի 23 ին Հունգարիայի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամփոփիչ ցուցադրության բացումը։
Ամփոփիչ ցուցադրությունը նվիրված էր՝ Հունգարիայում «Հայ Երիտասարդական Ճամբար 2024 -ի» ժամանակ արված «Փարաջանով 100» կոլաժային նախագծին և մշակույթի տանը ավելի քան 5 ամիս տևած քանդակագործության դասընթացների ժամանակ ստեղծված աշխատանքներին։

Ճամբարի ընթացքում եղել է կոլաժի վարպետաց դաս, որի ընթացքում մասնակիցները աշխատել են խմբերով։
Աշխատանոցի ժամանակ ներկայացվել է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի գործունեությունը, նաև կոլաժները։
Այս տարի նրա ծննդյան 100 ամյակն է։

Ցուցադրությունը նաև ուներ ինտերակտիվ մաս և այդ ժամանակ ստեղծվեց ևս մեկ կոլաժային աշխատանք և ավելացավ ներկայացվող աշխատանքների կողքին։

Կավագործության դասըթացը անցկացրել է Գրիգոր Մուրդյանը։
Ճամբարի ծրագրեը՝ Գրիգոր Մուրդյան և Սյուզաննա Հակոբյանը։
Նախագծերը իրականացվել են Հունգարիայի հայկական մշակութային հիմնադրամում ESC կամավորական ծրագրի ակտիվության ընթացքում։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Trending