Connect with us

Hírek

Ավագ շաբաթվա արարողությունների օրակարգը։

Published

on

Սիրելի հաւատացեալներ, ստորեւ կը հրապարակենք Ծաղկազարդի և Աւագ Շաբաթուայ ընթացքին կատարուելիք հոգեւոր արարողութիւններուն եւ ծիսակատարումներուն օրակարգը։

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվար քաղաք

Published

on

Հուլիսի 5-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվար քաղաք։ ՀՀ դեսպանին ընդունեց քաղաքապետ դոկտոր Անդրաշ Չեր-Պալկովիչը։
Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի քաղաքների ու շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին։ Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը նաև հարցազրույց տվեց տեղական հեռուստատեսությանը։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Published

on

Հուլիսի 5-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպում ունեցավ ամբիոնի ղեկավար կազմի և գիտաշխատողների հետ։
Անդրադարձ կատարվեց ամբիոնի գործունեությանը և վերջինիս հետ համագործակցության ծրագրերին։
ՀՀ դեսպանը ներկա գտնվեց նաև ամբիոնի ուսանողների ավարտական քննությանը, որի հանձնաժողովի կազմում էին ընդգրկված նաև գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

«Ազնավուր — 100» ներկայացում «Ուրարտու» հայկական թատրոնի բեմականացմամբ

Published

on

Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվեց Շարլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր — 100» ներկայացումը` Հունգարիայի հայ ինքնավարության Ուրարտու հայկական թատրոնի բեմականացմամբ։ Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը։
«Ուրարտու» հայկական թատրոնը արժանացավ Gergely László Vándordíj  2024 թվականին մրցանակին։
Հունգարիայի հայ ինքնավարության «Ուրարտու» հայկական թատրոնը այս տարի նշում է իր 10-ամյակը։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Trending