Hírek
ՀՀ նախագահի այցը Հունգարիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Հունգարիա վերսկսված Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերությունների բարելավման ուղղված ևս մեկ դրական արձանագրում է։ Վահագն Խաչատուրյանի եռօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։
Հայաստանի և Հունգարիայի միջև մշակույթի, բարձրագույն կրթության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հունգարիայի կողմից կրթաթոշակներ կտրամադրվեն 200 հայ ուսանողների, որոնք կկարողանան իրենց ուսումը սկսել հունգարական բարձրագույն համալսարաններում, շուրջ 1000 Ղարաբաղցի երեխաներ, որոնք տուժված են Ադրբեջանական ագրեսիայից հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում։ Հայկական պետական մանկավարժական համալսարանում կսկսի գործել Հունգարիայի պատմության և մշակույթի բաժինը։
Քննարկել է Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք կարող են նոր մակարդակի հասնել, դրան զուգահեռ հնարավոր է սկսել Բուդապեշտ-Հայաստան երկար սպասված ուղիղ ավիափոխադրումները։
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Քննարկել է նաև Հունգարիայի հաջորդական նախագահությունը ԵՄ-ում, որի շնորհիվ Հունգարիան կարող է լուրջ ուշադրություն դարձվել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությանը ու պահպանմանը:
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Hírek
Սուրբ Ծննդյան Երեկո
Հունվարի հինգին Հայկական Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան երեկո։ Երեկոն համեմված էր երաժշտությամբ, նվագով ու ասմունքով։ Ելույթ ունեցան Նելսոն Սահակյանը, Օլգա Կովաչը, Հայկ Վիկտորիան, Արա Ղազարյանը, Իռենա Մարտիրոսյանը, Արգինե Մարգարյանը։ Միջոցառումը առիթ էր նաև միավորելու հունգարահայերին այդ կարևորագույն օրը և ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական հոգին ու մշակույթը։ Միջոցառումը ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ հյուրասիրության սեղանի շուրջ։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հանդիպումը hայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հետ
Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հրավերով խոսնակի գրասենյակում հյուրընկալվել էր Հունգարիայում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Հանդիպման ընթացքում Ն․ Ակոպյանը դեսպանին ծանոթացրեց հունգարահայ համայնքի կյանքին, խոսեց համայնքին հուզող հարցերի ու խնդիրների մասին և որպես հայ համայնքի խոսնակ՝ ներկայացրեց նաև իր աշխատանքային հետագա ծրագրերը։ Զրույցի ընթացքում նա դեսպանին առաջարկեց համատեղ ջանքերով Ֆրանսիայի և Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ շանսոնյե, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնել Բուդապեշտի կենտրոնական շրջաններից մեկում։ Այդ գաղափարը մեծ հավանության արժանացավ դեսպանի կողմից, և նա խոստացավ իր ներդրումն ունենալ այդ ազգանվեր գործում։ Հեռանալուց առաջ Ֆրանսիայի դեսպանը իր գոհունակությունը հայտնեց հրավերի համար և ցանկություն հայտնեց նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնել։
Հոդվածը ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Մանկական Ամանորյա Միջոցառում
Դեկտեմբերի 7-ին Բուդապեշտի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում երեխանների համար։ Միջոցառումը ընդգրկում էր նաև մանկական բեմադրություն` «Ուրարտու» թատերական խմբի կատարմամբ։ Երեխաները ոգևորությամբ հետևում էին բեմադրությանը և անհամբեր սպասում Ձմեռ Պապի գալուն։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
-
Hírek2 տարի ago
Հունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
-
Hírek2 տարի ago
Հայկական Սուրբ Ծնունդ
-
Hírek1 տարի ago
Հուլիսի 26-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
Hírek2 տարի ago
2023թ․-ի «Ուրարտու» թատրոնի առաջին ներկայացումը
-
Hírek1 տարի ago
ՀՀ ԱԳՆ հայտարարություն
-
Hírek1 տարի ago
Սեպտեմբերի 18-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Կատալին Բիհարիի հետ։
-
Hírek1 տարի ago
Հուլիսի 28-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար նախարար Գերգելի Գուլաշի (Gergely Gulyás) հետ։
-
Hírek1 տարի ago
Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ