Connect with us

Hírek

Ամանորյա միջոցառում երեխաների համար

Published

on

Հունգարիայի հայ մշակութային ֆոնդի աջակցությամբ, դեկտեմբերի 9-ին Հայկական Մշակութային Կենտրոնում տեցի ունեցավ Ամանորյա միջոցառում երեխաների համար։ Այն ուղեկվեց  ամանօրյա ուրախ ներկայացմամբ որտեղ  Ձմեռ պապը տվեց նվերներ։

 

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարը՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

ՀՀ նախագահի այցը Հունգարիա

Published

on

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Հունգարիա վերսկսված Հայաստան-Հունգարիա  միջպետական ​​հարաբերությունների բարելավման ուղղված ևս մեկ դրական արձանագրում է։ Վահագն Խաչատուրյանի եռօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։

Հայաստանի և Հունգարիայի միջև մշակույթի, բարձրագույն կրթության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հունգարիայի կողմից կրթաթոշակներ կտրամադրվեն  200 հայ ուսանողների, որոնք կկարողանան իրենց ուսումը սկսել հունգարական բարձրագույն համալսարաններում, շուրջ 1000 Ղարաբաղցի երեխաներ, որոնք տուժված են Ադրբեջանական ագրեսիայից հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում։ Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում կսկսի  գործել Հունգարիայի պատմության և մշակույթի բաժինը։

Քննարկել է Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք կարող են նոր մակարդակի հասնել, դրան զուգահեռ հնարավոր է սկսել Բուդապեշտ-Հայաստան երկար սպասված ուղիղ ավիափոխադրումները։

Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Քննարկել է նաև Հունգարիայի հաջորդական նախագահությունը ԵՄ-ում, որի շնորհիվ Հունգարիան կարող է լուրջ ուշադրություն դարձվել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությանը ու պահպանմանը:

 

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

Մեկնարկվել են քանդակագործության դասեր

Published

on

Հունգարիայի հայ մշակութային ֆոնդը կազմակերպում է  2024թ հունվարի 20 ից սկսած քանդակագործության անվճար դասեր։
Դասերին կարող են մասնակցել 11 տարեկան և բարձր անձիք։
Դասերի ընթացքում մասնակիցները կսովորեն աշխատել կավի հետ, քանդակագործության պատմություն, ինչպես նաև կանրադառնանք հայ քանդակագործներին:
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով․ +36702049191, WhatsApp +37498850433

Հասցե՝ Bp. V. Semmelweis utca 17

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյանի 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները տեղադրեց՝ Սյուզաննա Հակոբյանը 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

 

Continue Reading

Hírek

Հանձնվեցին հունգարիայում ազգային փոքրամասնությունների մրցանակները

Published

on

Մրցանակը շնորհվում է այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր օրինակելի գործունեություն են ծավալում հունգարիայում ազգային փոքրամասնությունների շահերից ելնելով՝ ազգային հասարակական, կրթության, մշակույթի, եկեղեցական, գիտության, զանգվածային լրատվության միջոցների և տնտեսական ինքնակազմակերպման ոլորտներում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Բուլղարիայի մշակութային կենտրոնում։ Այս տարի ազգային փոքրամասնությունների համար մրցանակը շնորհվել է 11 անհատի և երեք կազմակերպության։ հայ ազգային փոքրամասնության համար նախատեսված մրցանակը ստացավ Համլետ Նազարյանը, ով տասնամյակներ շարունակ իր արժեքաստեղծ ու անխոնջ համայնքային աշխատանքը կատարել է բարեխղճորեն։

Վարչապետ Վիկտոր Օրբանի անունից մրցանակները հանձնել է եկեղեցական և ազգամիջյան հարաբերությունների գծով փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և ​պետ քարտուղար Միկլոշ Շոլտեսը։

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարը՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Trending