Hírek
Այց Հայաստանի Հանրապետություն
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը, Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպել էին Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ՝ պատգամավոր Նիկողոս Հակոբյանը, Հունգարիայում ՀՀ դեսպան՝ Աշոտ Սմբատյանը և Հունգարիայի հայ ազգային ինքնավարության գրասենյակի ղեկավար՝ Լասլո Ռոնասեյկը։
Այցելությունը ուներ մի քանի կարևոր նպատակ։
Առաջնայիններից էր Հունկգարիայի հայերի կողմից հավաքված դրամական հումանիտար օգնությունը փոխանցել 2023թ. Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության պատճաչով տուժված և հայրենազրկված Արցախցիներին։
Դրամական աջակցությունը կազմում էր 20.000 ԱՄՆ դոլար։ Այն տրվեց սոցալապես անապահով մոտ 35 արցախցի ընտանիքների, որտեղ ապրում են 175 երեխաներ։
Պատվիրակությունը այցելեց նաև Սպիտակ քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին։ Քննարկվեց Սպիտակ քաղաքի տարածքում գտնվող 258 ռազմագերիների գերեզմանատան վերանորոգման աշխատանքներիը, որտեղ կան 51 հունգարացի ռազմագերիների շիրիմներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանք աշխատել և մահացել են Խորհրտային Հայաստանում։
Այցելության ընթացում տեղի ունեցան առանձին հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հետ։
Գնել Սանոսյանի հետ քնարկվել են հայ-հունգարական առևտրատնտեսական հարաբերությունների հնարավոր ակտիվացման մասին։ Նիկողոս Հակոբյանը կարևորել է նաև Հայաստանում Հունգարիայի առևտրի պալատի կասեցված գործունեության վերսկսումը, որը հնարավորություն կտա Հայաստանից Հունգարիա արտահանել տարբեր ապրանքատեսակներ։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավարնը, անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հումանիտար և կրթական ոլորտներում զարգացնելու մեծ ներուժի մասին:
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես կարևորել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստը՝ ընդգծելով, որ բարեկամական խմբերի համագործակցությունն ընդլայնելու մեծ հեռանկար կա:
Խորհրդարանական երկկողմ կապերի ընդլայնումն ու խորացումը կարևորել է նաև բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գայանե Եղիազարյանը:
«Հայաստան-Հունգարիա» ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը, ով նախաձեռնել էր հանդիպումը, նշել է, որ այն տարիների ընթացքում, երբ կասեցված են եղել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, իր առաքելությունն իրականացրել է ժողովրդավարական դիվանագիտության ճանապարհով:

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Hírek
ՀՀ Անկախության 34-ամյակը Բուդապեշտում
Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտի Ակադեմիա 1 հասցեում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը, Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայի Հայ Ինքնավարության նախագահ պարոն Ցարան Իշտվանը։
Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև 2025 թ․-ի «Արարատ-հանուն հայության» մրցանակի հանձնման արարողությունը։ Հայ Ինքնավարության Ընդհանուր Ժողովի 2025 թ․-ի որոշման համաձայն այս տարի «Արարատ-հանուն հայության» մրցանակը հանձնվեց պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչին։ Պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչը ճանաչված վիրաբույժ է, ով հայ համայնքում իր անմնացորդ աշխատանքի համար նշանակվել է որպես Հունգարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Նա չափազանց ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հունգարիայում ապրող հայ համայնքի կյանքին՝ ներկայացնելով համայնքի շահերը, անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերում բոլոր ոլորտներում և զարգացնում մայր հայրենիքի և հունգարահայ համայնքի միջև հաստատված փոխհարաբերությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում նա ֆինանսապես բազմիցս աջակցել է հայ համայնքի աշխատանքներին, օգնություն ցուցաբերել կարիքավոր հայրենակիցներին։
Միջոցառմանը իրենց ելույթի խոսքով հանդես եկան Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը։ Միջոցառումը վարեցին Ֆլորա Համբարձումյանը և Լաուրա Լիբորը։
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ՀԱՒՔ ազգագրական պարի խումբը, Իռենա Մարտիրոսյանը (դաշնամուր), Լուսինե Մարտիրոսյանը (վոկալ), Դիանա Ասրյանը (դաշնամուր)։ Միջոցառման գեղարվեստական մասին հաջորդեց հյուրասիրություն։










Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
AFAGG Armenia մարմնամարզության մանկական խմբերը մասնակցեցին Բուդապեշտում կայացող EU Championships 2025-ին
Սեպտեմբերի 20-21-ը Բուդապեշտ, Հունգարիայում, Հայաստանի AFAGG թիմը (Federation of Aesthetic Group Gymnastics) մասնակցեց 2025 թվականի Եվրոպական Առաջնությունում՝ մի քանի կատեգորիաներում ապահովելով գերազանց տեղեր։
1. Հայաստան թիմ — առաջին տեղ 10-12 տարեկան
2. Լույս թիմ — երկրորդ տեղ 8-10 տարեկան
3. Հաղթանակ թիմ — երրորդ տեղ 8-10 տարեկան
4. Արևիկ թիմ — երրորդ տեղ 6-8 տարեկան
Շնորհավորում ենք մեր աղջիկներին արժանի հաղթանակների կապակցությամբ և մաղթում ենք նրանց հաջողություններ իրենց կարիերաներում։
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Ամառային ճամբար
Հունիսի 11-15 կայացել է ամառային ճամբար Հունգարիայում բնակվող հայ երեխաների համար։ Այս տարի ճամբարին միացան նաև Արտաշատից չորս աշակերտ իրենց ուղեկցորդի հետ։ Ճամբարը մեկնարկվեց Բալատոնի ափից, այնուհետև երեխաներին տեղափոխեցին Կաբոկա ճամբարային տարածք։ Ճամբարի շրջանակներում երեխաների համար անց կացվեցին մի շարք ծրագրեր՝ ժամացային, մշակութային և ուսուցողական։



Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
-
Hírek3 տարի agoՀունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
-
Hírek2 տարի agoՀուլիսի 26-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
Hírek3 տարի agoՀայկական Սուրբ Ծնունդ
-
Hírek3 տարի agoՔայլ դեպի տուն
-
Hírek2 տարի ago«Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացման մասին
-
Hírek3 տարի agoԵրևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:
-
Hírek2 տարի agoՀունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը
-
Hírek3 տարի ago2023թ․-ի «Ուրարտու» թատրոնի առաջին ներկայացումը
