Connect with us

Hírek

Հոկտեմբերի 14-ին Բուդապեշտում՝ Հունգարիայի պետական օպերայի թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի ցուցադրության պրեմիերան՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին։

Published

on

Այս տարի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-րդ հոբելյանը տոնվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։
Պրեմիերային հրավիրված էր Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Բալետի աշխարհի լավագույն գոհարներից մեկը՝ «Սպարտակ»-ը ներկայացվեց աշխարհահռչակ հունգարացի խորեոգրաֆ Լասլո Շերեգիի դեռևս տարիներ առաջ մշակած բեմադրությամբ։ Այս բեմադրությունը տասնյակ տարիներ շրջել է աշխարհի տարբեր բեմահարթակներում՝ արժանանալով բալետի սիրահարների բարձր գնահատանքին և հիացմունքին, և այս տարի մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակի կապակցությամբ այն մեծ շուքով վերադարձավ իր ծննդավայր։
«Սպարտակ» բալետի ցուցադրությունը Բուդապեշտի օպերայի շենքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը՝ գրեթե ամենօրյա ցուցադրությամբ։

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան, Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

Հայ Կինոյի Օր

Published

on

Ապրիլի 16-ը նշվում է որպես Հայ Կինոյի օր։ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը ընդունեց ապրիլի 16-ը՝  Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը  և հավանության արժանացավ։ 2025 թ․-ի ապրիլի 16-ին Բուդապեշտի Հայկական Մշակութային Կենտրոնում նույնպես նշվեց Հայ կինոյի օրը՝ կազմակերպված հայկական մշակութային ֆոնդի կամավորներ՝ Շողեր Մանուկյանի և Ֆլորա Համբարձումյանի կողմից։ Ցուցադրվեցին հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր՝ Տժվժիկը, Կախարդական Լավաշը, 0199, Ձախորդ Փանոսը, Տերն ու Ծառան, Քաջ Նազարը։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Մուսա Դագ Ներկայացում

Published

on

Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված 2025 թ․-ի մարտի 25-ին կազմակերպվել է «Մուսա Դագ» մյուզիքլը Ազգային թատրոնում։ Ներկայացումը կազմակերպվել էր Դիրամերյան Արթինի կողմից, իսկ կոմպոզիտորն էր Էմբեր Պետերը։ Գլխավոր հերոսի՝ Գաբրիել Բագրատյանի դերը կատարում էր Թոթ Անդրեաշը, իսկ Ժուլիետի դերը կատարում էր Կովաչ Օլգան։ Պատմողի դերում էր Չիզմադիա Գաբրիելլան։ «Հավք» պարի խումբը՝ Սիմա Օհանյանի գլխացորությամբ նույնպես մասնակցեց թատերական ներկայացմանը։

Ներկայացումը ցուցադրեց թե ինչպես Մուսա լեռան հայությունը ինքնապաշտպանության նպատակով ամրացավ Մուսա լեռան վրա` Գաբրիել Բագրատյանի գլխավորությամբ։ Ժուլիեթի և երիտասարդ հույնի կապը ցուցադրվեց, ով թողնելով Ժուլիեթին գնում է Հալեպ։ Նրա դավաճանությունը բացահայտվում է, որից հետո ցուցադրվում է Ստեփանի սպանությունը և Գաբրիել Բագրատյանի կյանքի ողբերգական ավարտը։

Ավարտին հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով ու հուզմունքով գնահատեց ներկայացումը։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին նվիրված գրական երեկո

Published

on

Մարտի 21-ին Հայկական Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված հայ մեծանուն գրղներ Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին։ Օրը պատահական չէր ընտրված, քանզի մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն էր։ Իսկ մեծանուն գրողները ընտրվել էին այն սկզբունքով, որ այս տարի Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է, իսկ Վահան Տերյանի՝ 140:

Գրական երեկոն կազմակերպվել է Հայ Մշակութային Ֆոնդի 2 կամավորների կողմից՝ Ֆլորա Համբարձումյանի և Շողեր Մանուկյանի։ Ներկայացվել են Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի գրական գործունեությունը, նրանց կարեւորությունը հայ գրականության մեջ։ Ցուցադրվել են ֆիլմեր 2 գրողների վերաբերյալ։ Հնչեցին Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի բանաստեղծություններից՝ Միկլոշ Շորոշի, Ֆլորա Համբարձումյանի, Արգինե Մարգարյանի, Անժելա Մաթևոսյանի, Լիբոր Լաուրայի կողմից։ Հնչեցին նաև Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի հեղինակած խոսքերով երգեր՝ Արա Ղազարյանի, Անժելա Մաթևոսյանի, Մովսես Այարիանի կատարմամբ և Շողեր Մանուկյանի (թավջութակ), Իռենա Մարտիրոսյանի(դաշնամուր) և Մովսես Այարիանի (կիթառ) նվագակցությամբ։

Երեկոն համախմբեց Հունգարիայում բնակվող հայերին՝ Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունների շուրջ։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending


Fatal error: Uncaught wfWAFStorageFileException: Unable to save temporary file for atomic writing. in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php:34 Stack trace: #0 /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php(658): wfWAFStorageFile::atomicFilePutContents('/data/2/7/279ec...', '<?php exit('Acc...') #1 [internal function]: wfWAFStorageFile->saveConfig('livewaf') #2 {main} thrown in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php on line 34