Connect with us

Hírek

ՀՀ ԱԳՆ հայտարարություն

Published

on

3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ:
Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։
Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից:
Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։
Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան, Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

 

Continue Reading

Hírek

Սուրբ Ծննդյան Երեկո

Published

on

Հունվարի հինգին Հայկական Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան երեկո։ Երեկոն համեմված էր երաժշտությամբ,  նվագով ու ասմունքով։ Ելույթ ունեցան Նելսոն Սահակյանը, Օլգա Կովաչը, Հայկ Վիկտորիան, Արա Ղազարյանը, Իռենա Մարտիրոսյանը, Արգինե Մարգարյանը։ Միջոցառումը առիթ էր նաև միավորելու հունգարահայերին այդ կարևորագույն օրը և ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական հոգին ու մշակույթը։ Միջոցառումը ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ հյուրասիրության սեղանի շուրջ։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հանդիպումը hայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հետ

Published

on

Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հրավերով խոսնակի գրասենյակում հյուրընկալվել էր Հունգարիայում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Հանդիպման ընթացքում Ն․ Ակոպյանը դեսպանին ծանոթացրեց հունգարահայ համայնքի կյանքին, խոսեց համայնքին հուզող հարցերի ու խնդիրների մասին և որպես հայ համայնքի խոսնակ՝ ներկայացրեց նաև իր աշխատանքային հետագա ծրագրերը։ Զրույցի ընթացքում նա դեսպանին առաջարկեց համատեղ ջանքերով Ֆրանսիայի և Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ շանսոնյե, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնել Բուդապեշտի կենտրոնական շրջաններից մեկում։ Այդ գաղափարը մեծ հավանության արժանացավ դեսպանի կողմից, և նա խոստացավ իր ներդրումն ունենալ այդ ազգանվեր գործում։ Հեռանալուց առաջ Ֆրանսիայի դեսպանը իր գոհունակությունը հայտնեց հրավերի համար և ցանկություն հայտնեց նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնել։

 

 

 

 

Հոդվածը ՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Մանկական Ամանորյա Միջոցառում

Published

on

Դեկտեմբերի 7-ին Բուդապեշտի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում երեխանների համար։ Միջոցառումը ընդգրկում էր նաև մանկական բեմադրություն` «Ուրարտու» թատերական խմբի կատարմամբ։ Երեխաները ոգևորությամբ հետևում էին բեմադրությանը և անհամբեր սպասում Ձմեռ Պապի գալուն։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending