Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102
Connect with us

Hírek

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը հունգարական Mandiner լրատվականին։

Published

on

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը հունգարական Mandiner լրատվականին։ Հարցազրույցում ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-հունգարական հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

 

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

«Հայկական սուրճ» գրական-երաժշտական երեկո

Published

on

Ապրիլի 15-ին Բիչկեի փողոցում գտնվող Ինքնավարության գրասենյակում կազմակերպվեց սրճի երեկո՝ Արթին Դիրամերյանի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայ միջնադարյան գրողների ստեղծագործություններ։ Ելույթի խոսք ունեցավ Ալեքս Ավանեսյանը։ Հանդես եկան Ուրարտու թատերական խմբի անդամները (Կովաչ Օլգա, Թոթհ Անդրեաշ, Արթին Դիրամերյան, Վիկտորյա Հայկ)՝  Նահապետ Քուչակի հայրեններով՝ թարգմանված հունգարերեն։ Բնագրով հնչեցին նաև Նահապետ Քուչակի և Սայաթ Նովայի ստեղծագործությունները՝ Ֆլորա Համբարձումյանի կատարմամբ և երգերը Անժելա Մաթևոսյանի (վոկալ), Շողեր Մանուկյանի (թավջութակ) և Մովսես Այարիանի (կիթառ) կատարմամբ։ Առանձին կատարմամբ հանդես եկավ Նելսոն Սահակյանը։ Մջոցառման վերջում առաջին անգամ հնչեց ԼադաՆիվայի հայտնի «Արարատ» երգը՝ հունգարերեն թարգմանությամբ՝ Կովաչ Օլգայի և Վիկտորյա Հայկի կատարմամբ։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Հունգարիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները այցելեցին Հայաստան

Published

on

Մայիսի 11-ից 15-ը Հունգարիայի տասներեք ազգային փոքրամասնություններից ութի (հունական, սերբական, սլովակական, լեհական, խորվաթական, բուլղարական և հայկական) ներկայացուցիչները այցելեցին Երևան: Սա առաջին նմանատիպ՝ բացառապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն էր, որը այցելեց Հայաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը կոչ արեց, որ հայ-հունգարական համատեղ տնտեսական հանձնաժողովի հունգարացի ղեկավարի նշանակումից հետո հնարավորինս շուտ նշանակվի նաև հանձնաժողովի հայ ղեկավարը, որպեսզի հարաբերությունները կարողանան ավելի զարգանալ:

Պատվիրակությունը նաև հանդիպեց Հայաստան-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև Հայաստանի երկու խոշորագույն ազգային փոքրամասնությունների՝ ռուսական և եզդիական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումները հնարավորություն տվեցին ծանոթանալ երկու երկրներում փոքրամասնությունների համայնքների իրավական կարգավիճակին, քննարկել փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը և էթնիկ խմբերի միջև համագործակցության հնարավոր ուղիներ գտնելը: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ երկու ազգերի փոքրամասնությունների համայնքների միջև կարող են հաստատվել ակտիվ հարաբերություններ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այս ողբերգական պատմական իրադարձության անմեղ զոհերին:

Այս կարճատև այցի կաևոր և նախատեսված կանգառներից մեկը Էջմիածինն էր՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Քրիստոնեական հավատը բոլոր ազգային համայնքների պատմական զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և այս վայրի այցելությունը մեծ նշանակություն ուներ։ Էջմիածնում պատվիրակությանը ընդունեց Նաթան արքեպիսկոպոսը՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը։

Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգության հետ ծանոթանալով՝ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելելու և ուսումնասիրելու երկրի ամենահին և կարևոր վանական համալիրները։

Այս այցը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության ամրապնդման, միջխորհրդարանական հարաբերությունների ձևավորման և մշակույթների միջև երկխոսության խթանման ուղղությամբ։

 

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

ՀԱՒՔ պաարային խումբը Վեսպրեմում

Published

on

Մայիսի 10-ին Վեսպրեմ քաղաքում ՀԱՒՔ պարային խումբը ելույթ  ունեցավ «Գիզելլայի օրեր»-ի կապակցությամբ։Ամեն տարի մայիս ամսին նշվում է թագուհի Գիզելլային՝ Իշտվան I թագավորի կնոջը, նվիրված օրեր Վեսպրեմ քաղաքում։ Վեսպրեմը նաև հայտնի է որպես «Թագուհիների քաղաք»։ «Գիզելլայի օրեր»-ին մի շարք միջոցառումներ են լինում Վեսպրեմ քաղաքի տարբեր մասերում և այս տարի ՀԱՒՔ պարային խումբը նույնպես մի մասն էր այդ միջոցառումների։

Պարային խումբը ներկայացրեց՝ «Շավալի», «Խոշ բիլազիգ», «Մածուն եմ մերել», «Թաշկինակներով պար», «Իշխանաց պար» և «Կարնո քոչարի»։ Ելույթը հայկական «Արարատ» հուշարձանի մոտ գտնվող բեմում էր։

ՀԱՒՔ պարային խումբը ձևավորվել է 2024 թ․-ի մարտ ամսին՝ Բուդապեշտում բնակվող մի խումբ հայ երիտասարդների նախաձեռնությամբ և Սիմա Օհանյանի գլխավորությամբ։ Սկզբում խմբի նպատակը միայն պարուսուցումներն էին, սակայն այնուհետև դասերի մասնակիցներից ձևավորվեց պրոֆեսիոնալ պարի խումբ։ Այժմ խումբը զբաղվում է հայկական ազգային մշակույթի ներկայացմամբ և տարածմամբ՝ Հունգարիայում և նրա սահմաններից դուրս։ ՀԱՒՔ-ի հիմնական անդամները Բուդապեշտում բնակվող հայ ուսանողներն են։ 2024 թվականի աշնանը ձևավորվել է նաև ՀԱՒՔ երգչախումբը, որը ևս զբաղվում է հայկական ազգային և հոգևոր երգերի կատարմամբ և տարածմամբ։

ՀԱՒՔ խումբը  մասնակցել է մի շարք միջոցարումների՝ կազմնավորվելուց անմիջապես հետո։ Առաջին ելույթը տեղի է ունեցել Բուդապեշտի 18-րդ թաղամասում՝ Հայ ընտանիքի և երեխաների օրվան նվիրված միջոցառմանը։ 2024 թվականի սեպտեմբերին Տրանսիլվանիայի Գեորգենի քաղաքի հայ համայնքի հրավերով խումբն ունեցավ իր առաջին ելույթը Հունգարիայից դուրս։ 2024 թ․-ի Նոյեմբերի 22-ին K11 մշակութային տանը տեղի է ունեցել ՀԱՒՔ պարային խմբի և երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 155 ամյակին։ ՀԱՒՔ պարային խումբը հանդես է եկել 2025 թ․-ի մարտի 25-ին Հունգարիայի Ազգային թատրոնում  կազմակերպված «Մուսա Դագ» ներկայացմանը՝ Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված։ Բացի իր հիմնական ելույթներից, խումբը մասնակցում է նաև հայկական եկեղեցական տոների նշմանը, կազմակերպում է պարուսուցումներ և ունենում ելույթներ հայկական միջոցառումների ժամանակ:

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending