Connect with us

Hírek

Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը

Published

on

Հուլիսի 25-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը (Szabolcs Csiszár)։ Շոպրոն քաղաքում է գտնվում Սարգիս Բաղդասարյանի հայ-հունգարական բարեկամությունը խորհրդանշող հայտնի հուշակոթողը։
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Հունգարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների քաղաքների միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության հաստատման համար առկա հնարավորություններին, կարևորվեց այս ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։
Հանդիպմանը մասնակցում էին Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր, հայկական ինքնավարության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը և ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։
 

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

«Ազնավուր — 100» ներկայացում «Ուրարտու» հայկական թատրոնի բեմականացմամբ

Published

on

Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվեց Շարլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր — 100» ներկայացումը` Հունգարիայի հայ ինքնավարության Ուրարտու հայկական թատրոնի բեմականացմամբ։ Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը։
«Ուրարտու» հայկական թատրոնը արժանացավ Gergely László Vándordíj  2024 թվականին մրցանակին։
Հունգարիայի հայ ինքնավարության «Ուրարտու» հայկական թատրոնը այս տարի նշում է իր 10-ամյակը։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

Հայ մարզիկների նվաճումները Բուդապեշտում

Published

on

Հունիսի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա գտնվեց Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։ Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը ճանաչվեցին հաղթող և արժանացան ոսկե մեդալների, իսկ Վազգեն Թևանյանը նվաճեց արծաթե մեդալ։
ՀՀ դեսպանը շնորհավորեց հավաքականի մարզիկներին և մարզչին այս կարևոր նվաճման կապակցությամբ և մաղթեց նորանոր մարզական հաջողություններ։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպումը Օրշոյա Պաչայ-Տոմաշիչի հետ

Published

on

Հունիսի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Օրշոյա Պաչայ-Տոմաշիչի հետ (Orsolya Pacsay-Tomassich)։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց դիվանագետների պատրաստման և մասնագիտական զարգացման հարցում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հնարավորություններին, այս համատեքստում կարևորվեց երկու երկրների համապատասխան հաստատությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

 

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Trending