Connect with us

Hírek

Տեխասում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի «տարվա կառույց»

Published

on

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում:

Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին, ասես, անցնում է ժամանակի և տարածության միջով՝ կապվելով հայկական ավանդույթների ու ժողովրդի հետ։

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագը մատուցել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, «որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ կորսված կյանքերը», նշում է պարբերականը:

Եկեղեցու նախագիծը հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ:

Դեյվիդ Հոթսոնը մեծ պատիվ է համարել այն, որ սուրբ Սարգիս հայկական եկեղեցին նման տիտղոսի է արժանացել:

«Հուսով եմ, որ այն ճանաչվածությունը, որ եկեղեցին ձեռք կբերի այս պատվին արժանանալուց հետո, կօգնի Ամերիկայում բարձրացնել իրազեկությունն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի պատմության և հայ քրիստոնյաների հալածանքների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում», — գրել է Հոթսոնը:

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

ՀՀ նախագահի այցը Հունգարիա

Published

on

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Հունգարիա վերսկսված Հայաստան-Հունգարիա  միջպետական ​​հարաբերությունների բարելավման ուղղված ևս մեկ դրական արձանագրում է։ Վահագն Խաչատուրյանի եռօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։

Հայաստանի և Հունգարիայի միջև մշակույթի, բարձրագույն կրթության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հունգարիայի կողմից կրթաթոշակներ կտրամադրվեն  200 հայ ուսանողների, որոնք կկարողանան իրենց ուսումը սկսել հունգարական բարձրագույն համալսարաններում, շուրջ 1000 Ղարաբաղցի երեխաներ, որոնք տուժված են Ադրբեջանական ագրեսիայից հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում։ Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում կսկսի  գործել Հունգարիայի պատմության և մշակույթի բաժինը։

Քննարկել է Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք կարող են նոր մակարդակի հասնել, դրան զուգահեռ հնարավոր է սկսել Բուդապեշտ-Հայաստան երկար սպասված ուղիղ ավիափոխադրումները։

Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Քննարկել է նաև Հունգարիայի հաջորդական նախագահությունը ԵՄ-ում, որի շնորհիվ Հունգարիան կարող է լուրջ ուշադրություն դարձվել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությանը ու պահպանմանը:

 

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Hírek

Մեկնարկվել են քանդակագործության դասեր

Published

on

Հունգարիայի հայ մշակութային ֆոնդը կազմակերպում է  2024թ հունվարի 20 ից սկսած քանդակագործության անվճար դասեր։
Դասերին կարող են մասնակցել 11 տարեկան և բարձր անձիք։
Դասերի ընթացքում մասնակիցները կսովորեն աշխատել կավի հետ, քանդակագործության պատմություն, ինչպես նաև կանրադառնանք հայ քանդակագործներին:
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով․ +36702049191, WhatsApp +37498850433

Հասցե՝ Bp. V. Semmelweis utca 17

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյանի 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները տեղադրեց՝ Սյուզաննա Հակոբյանը 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

 

Continue Reading

Hírek

Հանձնվեցին հունգարիայում ազգային փոքրամասնությունների մրցանակները

Published

on

Մրցանակը շնորհվում է այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր օրինակելի գործունեություն են ծավալում հունգարիայում ազգային փոքրամասնությունների շահերից ելնելով՝ ազգային հասարակական, կրթության, մշակույթի, եկեղեցական, գիտության, զանգվածային լրատվության միջոցների և տնտեսական ինքնակազմակերպման ոլորտներում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Բուլղարիայի մշակութային կենտրոնում։ Այս տարի ազգային փոքրամասնությունների համար մրցանակը շնորհվել է 11 անհատի և երեք կազմակերպության։ հայ ազգային փոքրամասնության համար նախատեսված մրցանակը ստացավ Համլետ Նազարյանը, ով տասնամյակներ շարունակ իր արժեքաստեղծ ու անխոնջ համայնքային աշխատանքը կատարել է բարեխղճորեն։

Վարչապետ Վիկտոր Օրբանի անունից մրցանակները հանձնել է եկեղեցական և ազգամիջյան հարաբերությունների գծով փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և ​պետ քարտուղար Միկլոշ Շոլտեսը։

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարը՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Continue Reading

Trending