Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102
Connect with us

Hírek

Հայկական բանակը նշում է կազմավորման 31-րդ տարեդարձը

Published

on

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը:

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992թ. հունիսից 1994թ. մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

Երրորդ փուլը սկսվել է 1994թ. հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ. սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։

Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ 2017թ. Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերը: Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ. մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է և ընդլայնում համագործակցության ոլորտները: Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ: Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Ավելի քան 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը:

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաև նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով` Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր:

Հայկական բանակը նաև կոփված է պատերազմներում: Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո հայ զինվորն ու կամավորը նույն հերոսական սխրանքները գործեցին նաև 2016թ. ապրիլին, երբ վերջ դրեցին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի վրա հարձակման ընթացքում ևս Զինված ուժերի ծառայողները անօրինակ սխրանքներ գործեցին՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, չխնայելով սեփական կյանքը: Շուրջ երեք տասնամյակում երեք պատերազմով անցած բանակի ուսերին այժմ առավել մեծ պատասխանատվություն է դրված: Հայոց բանակը եղել և մնում է անառիկ սահմանների և անվտանգության երաշխավորը:

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

ՀՀ Անկախության 34-ամյակը Բուդապեշտում

Published

on

Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտի Ակադեմիա 1 հասցեում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը, Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայի Հայ Ինքնավարության նախագահ պարոն Ցարան Իշտվանը։

Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև 2025 թ․-ի «Արարատ-հանուն հայության» մրցանակի հանձնման արարողությունը։ Հայ Ինքնավարության Ընդհանուր Ժողովի 2025 թ․-ի որոշման համաձայն այս տարի «Արարատ-հանուն հայության» մրցանակը հանձնվեց պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչին։ Պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչը ճանաչված վիրաբույժ է, ով հայ համայնքում իր անմնացորդ աշխատանքի համար նշանակվել է որպես Հունգարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Նա չափազանց ակտիվ մասնակցություն է ցուցաբերում  Հունգարիայում ապրող հայ համայնքի կյանքին՝ ներկայացնելով համայնքի շահերը, անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերում բոլոր ոլորտներում և զարգացնում մայր հայրենիքի և հունգարահայ համայնքի միջև հաստատված փոխհարաբերությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում նա ֆինանսապես բազմիցս աջակցել է հայ համայնքի աշխատանքներին, օգնություն ցուցաբերել կարիքավոր հայրենակիցներին։

Միջոցառմանը իրենց ելույթի խոսքով հանդես եկան Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը։ Միջոցառումը վարեցին Ֆլորա Համբարձումյանը և Լաուրա Լիբորը։

Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ՀԱՒՔ ազգագրական պարի խումբը, Իռենա Մարտիրոսյանը (դաշնամուր), Լուսինե Մարտիրոսյանը (վոկալ), Դիանա Ասրյանը (դաշնամուր)։ Միջոցառման գեղարվեստական մասին հաջորդեց հյուրասիրություն։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

AFAGG Armenia մարմնամարզության մանկական խմբերը մասնակցեցին Բուդապեշտում կայացող EU Championships 2025-ին

Published

on

Սեպտեմբերի 20-21-ը Բուդապեշտ, Հունգարիայում, Հայաստանի AFAGG թիմը (Federation of Aesthetic Group Gymnastics) մասնակցեց 2025 թվականի Եվրոպական Առաջնությունում՝ մի քանի կատեգորիաներում ապահովելով գերազանց տեղեր։

1. Հայաստան թիմ — առաջին տեղ 10-12 տարեկան
2. Լույս թիմ — երկրորդ տեղ 8-10 տարեկան
3. Հաղթանակ թիմ — երրորդ տեղ 8-10 տարեկան
4. Արևիկ թիմ — երրորդ տեղ 6-8 տարեկան

Շնորհավորում ենք մեր աղջիկներին արժանի հաղթանակների կապակցությամբ և մաղթում ենք նրանց հաջողություններ իրենց կարիերաներում։

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Ամառային ճամբար

Published

on

Հունիսի 11-15 կայացել է ամառային ճամբար Հունգարիայում բնակվող հայ երեխաների համար։ Այս տարի ճամբարին միացան նաև Արտաշատից չորս աշակերտ իրենց ուղեկցորդի հետ։ Ճամբարը մեկնարկվեց Բալատոնի ափից, այնուհետև երեխաներին տեղափոխեցին Կաբոկա ճամբարային տարածք։ Ճամբարի շրջանակներում երեխաների համար անց կացվեցին մի շարք ծրագրեր՝ ժամացային, մշակութային և ուսուցողական։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending