Connect with us

Hírek

Հունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

Published

on

Հունգարիայի խորհրդարանում Հայաստան-Հունգարիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալի Բալան անդրադարձել է Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, գործակցության հնարավոր ուդղություններին։

Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարծիք է հայտնել, որ այս փուլում հատկապես արդյունավետ կարող է լինել համագործակցությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև մարդկային շփումների ակտիվացմանը, այս համատեքստում հատուկ կարելի է դիտարկել կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։ Նա նաև հնարավորություններ է տեսնում տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար։

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Ինչպե՞ս եք տեսնում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական և մշակութային կապեր, որոնք արտացոլված են Հունգարիայում բնակվող հայ համայնքի և հայկական մշակութային ժառանգության առկայությամբ։ Հունգարիայի հայերը պատմականորեն իրենց ավանդն են ունեցել Հունգարիայի զարգացման գործում, և այսօր էլ որպես հունգարական հասարակության մեջ լիարժեք ինտեգրված քաղաքացիներ՝ ունեն Հունգարիայի սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ։

Ուրախ եմ, որ բոլորովին վերջերս մեր խորհրդարանում ձևավորվել է Հունգարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբ, որի նախագահն եմ ես։ Լիահույս եմ, որ նման բարեկամության խումբ կձևավորվի նաև ՀՀ ԱԺ-ում։ Մեր բարեկամության խմբի անդամ է Հունգարիայի հայ ինքնավարության խորհրդարանական ներկայացուցիչը։

Կարծում եմ՝ մենք մեր կողմից նույնպես խորհրդարանական դիվանագիտությամբ և կապերով կնպաստենք երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավմանը և զարգացմանը։ Իմ գնահատմամբ այդ պոտենցիալն առկա է, և երկու արտաքին գործերի նախարարների  հանդիպումով և համատեղ հայտարարությամբ նոր էջ բացվեց Հայաստան-Հունգարիա հարաբերությունների համար, իսկ մենք պարտավոր ենք առավելագույն ջանքեր գործադրել՝ ստեղծված հնարավորությունը ճիշտ օգտագործելու համար։

Չնայած այս զարգացմանը, հայ հասարակության մեջ դեռևս պահպանվում են բացասական հիշողությունները։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը այս հարցին։

Մենք`որպես Հունգարիայի ներկայացուցիչներ, բազմիցս տարբեր մակարդակներում և ձևաչափերով մեր խորը ափսոսանքն ու ցավն ենք արտահայտնել հայազգի զինվորական Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության կապակցությամբ։ Այն, ինչ կատարվել է, բոլոր առումներով անընդունելի էր բոլորիս համար, նաև հասկանալի է, որ վերքերի սպիացման համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն այսօր մենք պետք է առաջ նայենք` քայլեր ձեռնարկելով մեր հասարակությունների մերձեցման և հարաբերությունների աստիճանական զարգացման ուղղությամբ։

Կարծում եմ՝ճիշտ հարաբերությունների կառուցումը և հարուստ օրակարգը հնարավորություն կտան անդրադառնալ մեր երկու ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերին։

Որո՞նք են նախնական ուղղությունները, որոնցում Հունգարիայի կառավարությունը նախատեսում է համագործակցել Հայաստանի հետ։

Կարծում եմ, որ այս փուլում հատկապես արդյունավետ կարող է լինել համագործակցությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև մարդկային շփումների ակտիվացմանը, այս համատեքստում հատուկ կարելի է դիտարկել կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։

Վստահ եմ, որ հնարավորություններ կան նաև տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի հաստատման առումով։ Իրենց ուրույն դերը կարող են ունենալ նաև միջեկեղեցական կապերը։

Նյութը գրել են՝ Լալա Հայրապետյանը և  Տաթևիկ Մուրադյանը (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

Սևանը և Բալատոնալմադին՝ պաշտոնապես քույր քաղաքներ

Published

on

Փետրվարի 26-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ստորագրվեց Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքներ դառնալու հուշագիրը՝ սկզբնավորելով երկու քաղաքների միջև մշակութային և տնտեսական համագործակցությունը։

Հուշագիրը ստորագրեցին Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչենյին և Գեղարքունիք մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը, ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Ապկարովիչ Գեզան։ Կողմերը քննարկեցին ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվեց հենց այս երկու քաղաքների միջև։ Դեռևս ամիսներ առաջ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչեյնիի հանդիպման ընթացքում քննարկվել էին Սևան քաղաքի հետ համագործակցության հաստատման հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու քաղաքների աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները: Բալատոնալմադին՝ գտնվելով Բալատոն լճի ափին, իր աշխարհագրական առանձնահատկություններով նման է Սևան քաղաքին, որը նույնպես գտնվում է համանուն լճի ափին։

Այս հուշագրի ստորագրումը նշանակալից դեպք է՝ հանդիսանալով առաջինը Հայաստանի և Հունգարիայի զարգացող հարաբերությունների մեջ։

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Հայ գեղասահորդները Պատանեկան Աշխարհի Առաջնությունում՝ Դեբրեցենում

Published

on

Փետրվարի 26-ից մարտի-2-ը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում անցկացվեց Գեղասահքի Պատանեկան Աշխարհի Առաջնությունը, որին ՀՀ-ից մասնակցում էին մարզիկներ Միքայել Սալազարյանը և Սոֆիա Տիտովան՝ մարզիչներ Գեղամ Վարդանյանի, Սերգեյ Ալեքսեևի և խմբի ղեկավար Էլեն Համբարձումյանի գլխավորությամբ։  Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը համարվում է այս մարզաձևի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը, որն ամեն տարի համախմբում է աշխարհի լավագույն երիտասարդ գեղասահորդներին։

Հայ մարզիկները հանդես եկան գերազանց ելույթներով կարճ և ազատ ծրագրերում ՝ ցուցադրելով բարձր տեխնիկական պատրաստվածություն։ Նրանց հաջողված ելույթները ևս մեկ անգամ ընդգծեցին ՀՀ-ի աճող ներգրավվածությունը ձմեռային մարզաձևերում։

Պատանի մարզիկներին աջակցելու նպատակով Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Դեբրեցեն և ներկա գտնվեց առաջնությանը։ Մրցումներից հետո նա հանդիպեց հայ գեղասահորդներին և մարզչական թիմին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ ու հաջողություններ՝ Հայաստանը միջազգային մարզական հարթակներում պատվով ներկայացման գործում։

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Բուդապեշտի հայկական եկեղեցին տոնեց Տրնդեզը

Published

on

Փետրվարի 2-ին, Բուդապեշտի հայկական կաթոլիկ եկեղեցում, հայկական համայնքը տոնեց Տրդնեզը (Տյառնընդառաջը)։ Տոնական օրը սկսվեց կիրակնօրյա պատարագով, որի ընթացքում ընդգծվեց Տրնդեզի հոգևոր նշանակությունը։ Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ ՝ «Հավք» պարային խմբի կատարմամբ երգերի և պարերի ներքո, շարունակվեց տոնակատարությունը։ Այնուհետ եկեղեցու ներսում փոքրիկ հյուրասիրություն եղավ, որտեղ մատուցվեց նաև ավադական աղանձ։

Տրնդեզի արմատները հասնում են նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ այն կապված էր կրակի աստված Վահագնի մասին առասպելի հետ, ում շնորհիվ ձմեռը «պարտվում է», և գալիս է գարունը։ Քրիստոնեությունը ընդունելուց հետո այն կապվեց Քրիստոսի ընծայման հետ և մինչ օրս մնում է սիրված ու պահպանված ավանդույթ ` խորհրդանշելով ընտանիքի և սիրահար զույգերի օրհնությունը և գարնանամուտը։

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending